Խան Շուշինսկի
Խան Շուշինսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | Xan Şuşinski |
Ի ծնե անուն | Իսֆանդիար Ասլան օղլի Ջավանշիր |
Ծնվել է | օգոստոսի 20, 1901 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 18, 1979 (77 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | Ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | երգիչ, Խանենդե |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1917-1978 |
Կրթություն | Բաքվի երաժշտական քոլեջ |
Պարգևներ | |
Կայք | xan.musigi-dunya.az |
Khan Shushinsky Վիքիպահեստում |
Խան Շուշինսկի (ադրբ.՝ Xan Şuşinski, օգոստոսի 20, 1901, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1979, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խան Շուշինսկին ծնվել է 1901 թվականին օգոստոսի 20-ին Շուշիում։ Նրա իրական անունը Իսֆենդիար Ասլան օղլի Ջավանշիրն է[1]։ Նրա ուսուցիչ Իսլամ Աբդուլլաևը նրան անվանել է «Խան Շուշինսկի»։ Ջաբբար Քարյագդիօղլին և Սեյիդ Շուշինսկին նույնպես Խան Շուշինսկու ուսուցիչներն էին։ 1920-ականներին Խան Շուշինսկին մեկնել է Բաքու և ընդլայնել է իր գործունեությունը։ Խան Շուշինսկու ռեպերտուարայում եղել են «Մահուր-Հինդի», «Բայաթի-Քաջար», «Կատար», «Ղարաբաղյան շիկաստե», «Արազբարի», «Հեյրատի» մուղամները։ Մուղամներից բացի, Խան Շուշինսկին կատարել է նաև ժողովրդական երգեր։ 1934 թվականին Խան Շուշինսկին Թբիլիսիում անցկացվող Անդրկովկասյան ժողովուրդների առաջին արվեստի օլիմպիական խաղերում գրավում է առաջին տեղը։ 1960-ին նա ստեղծեց «Մուղամ ստուդիա»՝ Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի հովանու ներքո։ Այստեղ նա սովորեցնում է մուղամը երիտասարդ խանամդեներին։ Նա նաև դասավանդել է Ադրբեջանի պետական երաժշտական դպրոցում։ Նրա ամենահայտնի երգերը «Գամերիմ» և «Շուշիի լեռներ» են։ Խան Շուշինսկին նաեւ կատարեց կոմպոզիտորական երգեր։ Նա Ուզեիր Հաջիբեկովի «Սև աչք» երգի առաջին կատարողն էր[2]։ Խան Շուշինսկին մահացել է 1979 թվականի մարտի 18-ին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хан Шушински. ЖИЗНЕННЫЙ ПУТЬ
- ↑ Khan Shushinski
- ↑ «Хан Шушинский — Биография». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.